Սեմինար- վերապատրաստում. «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձանագրում» 

Այսօրվա հանդիպման թեման երեխաների պաշտպանությունն էր։ Քննարկումները հետաքրքիր էին և բովանդակալից, քանզի ձևաչափն ինտերակտիվ էր։ Խոսեցինք երեխաների իրավահավասարության՝ մասնավորապես բռնությունից պաշտպանված լինելու իրավունքի մասին՝ նշելով երեխաների բռնության ենթարկվելու ռիսկերը և դրանցից խուսափելու անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները, այդ կանխարգելիչ գործընթացում ներգրավված հիմնական կառույցները։ Անդրադարձանք ծնողների իրավունքներին և պարտականություններին, երեխաների պաշտպանությունն իրականացնող միկրո և մակրո համակարգերին՝ ընտանիքին և պետությանը, այսպես ասած, այն բոլոր օղակներին, որոնք առանցքային դեր են կատարում երեխաներին տարատեսակ բռնություններից զերծ պահելու գործում ( ոստիկանություն, առողջապահության նախարարություն, խնամքի և աջակցության կենտրոններ և այլն․․․)։  Քննարկումները եզրափակեցինք՝ կատարելով թեմային վերաբերող խմբային առաջադրանքներ։ 

Թողնել մեկնաբանություն