Նախագիծ «Մասնագիտական Թարգմանություններ»

4b4bf9905fd7ef841cc3596bc98fc6328e9fff59

Խնդիր — նպատակը՝
Ակադեմիական ոլորտում մասնագիտական թարգմանության նշանակությունն անչափ մեծ է։ Այն ծառայում է որպես հիմնաքար համապարփակ գիտելիքների ձեռքբերման համար: Մասնագիտական թարգմանությունը կարևոր ուղի է դառնում գլոբալ տեսանկյունից արժեքավոր պատկերացումներին և փորձին ծանոթանալու համար։ Սույն նախագծի շրջանակում «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» բաժնի ուսանողները կթարգմանեն բազմաթիվ ակադեմիական ռեսուրսներ, այդ թվում՝ հոդվածներ, գրքեր և ձեռնարկներ, որը հնարավորություն կտա նրանց հաղթահարել լեզվական խոչընդոտները, մուտք գործել համաշխարհային ակադեմիական դիսկուրս և զարգացնել իրենց ոլորտի ամբողջական ըմբռնումը։

Ընթացքը՝
«Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» բաժնի ուսանողները թարգմանում են մասնագիտական տարբեր ձեռնարկներ, հոդվածներ, գրքեր։ Թարգմանությունները կխմբագրվեն օտար լեզվի դասավանդողի կողմից, որոնք կհանդիսանան «Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» առարկայի դասվանդման համար որպես ուսումնական նյութեր։

Մասնակիցները՝
«Զբոսաշրջության ծառայությունների կազմակերպում» բաժնի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները։

Տևողությունը՝
Շուրջտարյա

Նախագծի կազմակերպող՝
Արմինե Խաչատրյան

Արդյունքներ՝

Գայանե Սաֆարյան

Սոնա Մեհրաբյան

Լիա Ավետիսյան

Մարիամ Մարտիրոսյան

Ինեսա Գրիգորյան

Թողնել մեկնաբանություն