Yerevan

yerevan-header

<<Երևան>> նախագծերի շարք
Նպատակը`

Պատրաստել զբոսաշրջային փաթեթ Երևանի մասին, որը կընդգրկի նյութեր Երևանի զբոսաշրջային, տեսարժան վայրերի, հին ու նոր ճարտարապետական կառույցների և Երևանի պատմության որոշ դրվագների մասին։ Նյութերը կլինեն եռալեզու` հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Նախագծերը շարունակական են լինելու, ընթացքում կարող են լինել որոշ փոփոխություններ։

Մասնակիցները` զբոսաշրջության բաժնի 1-2-3-րդ կուրսի ուսանողներ

Ղեկավարներ՝ Մարիամ Քալանթարյան, Արմինե Խաչատրյան

Ժամանակը՝ շուրջտարյա

Նախագծի բովանդակությունը և ընթացքը՝
• Ուսումնասիրել Երևան քաղաքի՝ հատկապես պատմական կենտրոնի զբոսաշրջային, տեսարժան վայրերի, հին ու նոր ճարտարապետական կառույցների պատմությունը։
• Այդ հուշարձանների մասին գտնել նյութեր գրքերից, համացանցից,
• Թարգմանություններ՝ Երևանի մասին տեքստերի, նյութերի,
• Այցելել այդ վայրերը, թանգարանները։
• Կազմակերպել քայլարշավներ
o Երևանի հուշարձանները
o Երևանի զբոսայգիները
• Պատրաստել հուշարձանների, տեսարժան վայրերի մասին պատմող փոքրիկ տեքստեր (զբոսավարների համար)
• Տեքստերը թարգմանել ռուսերեն և անգլերեն
• Նկարահանել այդ վայրերի մասին պատմող գովազդային փոքրիկ ֆիլմեր
• Վարել «Զբոսաշրջության դպրոց» բլոգը՝ արտացոլելով ուսումնական-ճամփորդային ողջ գործունեությունը
• Տարրական և միջին դպրոցի սովորողների ուսումնական ճամփորդություններին միանալ որպես զբոսավարներ
Նախագծի «քարտեզ»

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պատմական թանգարաններ, արգելոց-թանգարաններ, հնավայրեր
o Հայաստանի պատմության պետական թանգարան
o Երևանի պատմության թանգարան
o Կարմիր բլուր հնավայր (Թեյշեբաինի)
o Շենգավիթ բնակատեղի
o «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
o «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան
o «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան
Մատենադարան
o Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
o Մայր Հայաստան զինվորական թանգարան
Արվեստ. տուն-թանգարաններ, պատկերասրահներ
o Հայաստանի ազգային պատկերասրահ
o Փարաջանովի տուն-թանգարան
o Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
o Երվանդ Քոչարի թանգարան
o Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
o Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
o Երևանի ռուսական արվեստի թանգարան
o Փայտարվեստի թանգարան
o Տեր-Ղազարյանների միկրոքանդակի թանգարան
Գրական Երևան
o Գրականության և արվեստի պետական թանգարան
o Աբովյանի տուն-թանգարան
o Թումանյանի տուն-թանգարան
o Կապուտիկյանի տուն-թանգարան
o Ավետիք Իսահակյանի տուն թանգարան
o Չարենցի տուն-թանգարան
o Դեմիրճյանի տուն-թանգարան
Թանգարան-ինստիտուտներ
o Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
o Ա.Թամանյանի անվ. Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
o Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ
o Երևանի հուշարձանները
o Երևանի զբոսայգիները
ԵՐԵՎԱՆԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ուսումնասիրել Երևանի հին շինությունների, փողոցների, թաղամասերի, դրանց անունների պատմությունը.
o Պատմամշակութային Երևան
o Երևանի թատրոնները
o Երևանի հուշարձանները
o Օպերային և բալետի ակադեմիական թատրոնի շենք,
o Ազատության հրապարակ
o Աբովյան-Աստաֆյան փողոցի պատմական շենքերի ու շինությունների պատմությունը,
o Հյուսիսային պողոտա
o Կոնդ
o Սարի թաղ

Արդյունքներ՝

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Թողնել մեկնաբանություն